5-ամյա Արամազդ Անդրեասյանի հետ վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հուլիսի 18-ին Հարավային Փասադենայի եկեղեցիներից մեկում։ Հոգեհանգստի արարողությունը կսկսվի ժամը 17։00-ին, հայտնում է Pasadena Now-ն։
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։ Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։
Անդրեասյան կրտսերի մարմինը հայտնաբերվել է Կաչումա լճի մոտակայքում՝ Սանտա Բարբարայում։ Իշխանությունների խոսքով՝ մահվան պատճառը պարզելու համար դիահերձում կիրականացվի։ Մարմինը գտնվել է այն օրը, երբ երեխայի հորը՝ Արամազդ Անդրեասյան ավագին Լաս Վեգասից Լոս Անջելես են արտահանձնել, որտեղ անցյալ շաբաթ նա կալանավորվել է։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արամազդ Անդրեասյան ավագը պատրաստվում էր ԱՄՆ-ից մեկնել այնպիսի երկիր, որտեղից իրեն չէին կարող արտահանձնել։ Նա նաեւ փորձել է ինքնասպանություն գործել։
35-ամյա Արամազդ Անդրեասայնն իրեն մեղավոր չի ճանաչել 5-ամյա որդու սպանության մեջ։
Որդու սպանության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում Անդրեասյանին 25 տարվա ազատարկում է սպառնում։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ Անդրեասյանը որդուն սպանել է կնոջը վերադարձնելու նպատակով, որի հետ ապահարզանի գործընթացն ընթանում է դատական կարգով։