News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի խոսքը, որը հայտնել էր, որ ունի բանակ, որը կարող է շուռ տալ ամբողջ աշխարհը, հայտնում է ՌԲԿ-ն։

«Իրոք բավականին կոշտ դատողություններ էին, բայց դրանք պետք է դիտարկել համատեքստում։ Ու եթե համատեքստում դիտարկենք, ապա ոչ մի արտակարգ բան չի ասվել»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Քադիրովի խոսքը հաճախ են «հանում համատեքստից»։

Ռամզան Քադիրովը հուլիսի 15-ին հարցազրույց է տվել HBO հեռուստաալիքին, որում հայտնել է, որ ԱՄՆ-ն վարում է Ռուսաստանի ղեկավարության դեմ ուղղված քաղաքականություն։ Մեկնաբանելով դա՝ Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք ու պատերազմի դեպքում կարող է «շրջել ամբողջ աշխարհը»։ Լրագրողի այն հարցին, արդյոք նա ԱՄՆ-ին դիտարկում է որպես Ռուսաստանի թշնամի՝ Քադիրովը պատասխանել է, որ ԱՄՆ-ն այնքան ուժեղ պետություն չէ, «որպեսզի մենք դիտարկենք նրան որպես Ռուսաստանի թշնամի»։ «Մենք ուժեղ պետություն ու միջուկային տերություն ունենք։ Եթե նույնիսկ մեր պետությունը ամբողջովին քանդեն,մեր հրթիռներն ավտոմատ կերպով  այնտեղ կթռչեն։ Մենք ամբողջ աշխարհը կշրջենք»,- ասել է Քադիրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ