News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիան համարում է, որ եկել է Հյուսիսային Կորեայի վրա ճնշումն ավելացնելու, այլ ոչ թե երկխոսելու ժամանակը։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Նորիո Մարույաման, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով, Հյուսսային Կորեան բարձրացել է նոր մակարդակ՝ հաշվի առնելով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը, ու եկել է ճնշումը ավելացնելու ժամանակը, որպեսզի լուրջ երկխոսության հնարավորություն ձեռք բերվի։ Նա նշել է , որ «երկխոսությունը հանուն երկխոսության՝ անիմաստ է»։ Նրա խոսքով, Ճապոնիան ակնկալում է ՄԱԿ-ի ավելի կոշտ պատժամիջոցներ՝ նշելով, որ անհրաժեշտ է հասկանալ, թե «ո՛ր պատժամիջոցներն են առավել արդյունավետ»։

Մարույաման կոչ է արել բոլոր երկրներին իրականացնել ՄԱԿ պատժամիջոցները։ Նա նաեւ Չինաստանին ու Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը՝ Հյուսիսային Կորեայի հարցում «ավելի կառուցողական դեր» կատարելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ