News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակում ավարտվել է«Սասնա ծռեր» խմբի աջակիցների հավաքը՝ նվիրված Ոստիկանության ՊՊԾ գրավման օրվան։

Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները «Մենք Սասնա ծուռ ենք» եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների անունները, «Մահ ռեժիմին»  վանկարկելով քայլել են քաղաքի կենտրոնական փողոցներով եւ վերադարձել Ազատության հրապարակ։

Երթն անցել է առանց միջադեպերի, ուղեկցող ոստիկաններ չեն եղել։

Երթի ավարտին կազմակերպիչներն ընթերցեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի ուղերձը Դատապարտյալների հիվանդանոցից։

Մեկ տարի առաջ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամները գրավեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը: Զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավելի ուշ` Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը։ 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Խումբը պահանջում էր ազատել Ժիրայր Սեֆիլյանին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հենց նույն օրը ոստիկանությունը փակեց ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Խորենացի փողոցում սկսեց ինքնաբուխ հանրահավաք՝ ի աջակցություն «Սասնա ծռերի»: Հուլիսի 26-ի լուսաբացին Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերող», իր մեքենան սննդամթերքով բեռնելով, կտրեց ոստիկանական շղթան եւ սնունդ հասցրեց «Սասնա ծռերին»:

Հուլիսի 29-ին ոստիկանների եւ «Սասնա ծռերին» աջակցող ցուցարարների միջեւ բախումներ եղան Սարի թաղում եւ Խորենացի փողոցում, բերման ենթարկվեց 165 քաղաքացի: 16-ամյա Սայաթ Հարությունյանը զրկվեց աչքից:

Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» որոշում կայացրին հանձնվել ոստիկանությանը. «Մենք ընդամենը կայծ ենք, հայ ժողովուրդը կշարունակի սկսվածը»:

Այսօր «Սասնա ծռերի» գործով անցնում է 32 հոգի: Դատավարությունն ընթանում է արտագնա նիստերով` Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ