News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղացիներին պետք է ցույց տալ, թե ինչպես է պետք գրավել ու զբաղեցնել զբոսաշրջիկներին գոնե 2-3 ժամով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Գյուղական ինտեգրված զբոսաշրջության զարգացում» նախագծի համակարգող Արման Վալեսյանը։

Ծրագիրն օգնում է գյուղերի բնակիչներին ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել։ Դրա համար գյուղացիներին մտադիր են սովորեցնել, թե հյուրերին ինչպես է  պետք կերակրել, ինչ ցույց տալ եւ (ինչը քիչ կարեւոր չէ) ինչպես անել, որ իրենք քաղցած չմնան։

Հյուրատներ կամ գյուղական ռեստորաններ բացելու ցանկություն ունեցողների համար արդեն առաջին դասընթացներն են անցկացրել։ Ընդ որում նոր կերակրատեսակներ պատրաստել նրանց չեն սովորեցնում։

«Նրանք մեզնից լավ կպատրատեն այն, ինչը պատրաստել են նրանց մայրերը ու տատիկները  (կամ խորովածի դեպքում՝ նրանց հայրերը ու պապերը)։ Նրանցից մի քանիսին թվում է, որ պանիրն ու թթուն չափից հասարակ մթերքներ են։ Իսկ մենք նրանց ասում ենք ՝ զբոսաշրջիկը եկել է ձեզ մոտ, գյուղեր, հենց հին կենցաղը զգալու համար։ Դրա համար էլ նրանց պետք չէ կոլա, կոմպոտ կամ թան դրեք սեղանին։ Այնպես որ մենք միայն ցույց ենք տալիս, թե ինչպես է պետք մասնաբաժիններ կազմել կամ էլ սեղան ձեւավորել։ Իսկ պատրաստել իրենք գիտեն»,- նկատեց Վալեսյանը։

Բայց դասընթացները սննդի հարցով չեն սահմանափակվում։ Ծրագրի նպատակն է այնպես անել, որ 5-6 գյուղերը զբոսաշրջիկներին բավականացնեն ամբողջ օրվա համար։ Դրա համար պետք է յուրաքանչյուրում հյուրերին պահել գոնե 2-3 ժամ։ Իսկ  զբոսաշրջիկները տեղացիներինց անհանգիստ են՝ ճաշից հետո վեր են կենում, ճամփա ընկնում ու փնտրում, թե ուրիշ ինչ կարելի է տեսնել։

Դրա համար էլ մեր կողմից ընտրված 60 գյուղերում մենք ձգտում ենք բացատրել, թե որտեղ ինչպիսի բնություն է, ինչով է հետաքրքիր խոհանոցը, ինչ պատմություն ունեն այդ գյուղերը, ինչ է պահպանվել հին ժամանակներից։ Ընդ որում մենք ուզւոմ ենք այդ գյուղերից յուրաքանչյուրը յուրահատուկ ձեւով հետաքրքիր դարձնել։ Օրինակ որպեսզի վեց տարբեր տեղերում նույն խորովածը չուտեն, պարզաբանեց նա։

Ծրագիրը սկսել է աշխատել Լոռվա ու Տավուշի մարզերում, նաեւ Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Այն նույնպես կարելի է համարել զբոսաշրջիկների համար անհայտ տեղանք։ Երեւանցիների համար Բջնին «Ջերմուկի նման ջուր է»։ Գյուղում իրոք կա հանքային ջրի աղբյուր , բայց կան նաեւ եկեղեցիներ, ամրոց, լոբուց պատրաստվող կերակրատեսակների ուրույն բաղադրատոմսեր։

Փորձում են աշխատել ռուսական գյուղերի հետ։ Հիմնականում դրանք Լոռիում են գտնվում, չնայած շատ գյուղերում միայն անվանումն է ռուսական մնացել։ Այստեղ հյուրերին, այդ թվում ռուսներին, ուզում են գրավել հին ինքնաեռներով թեյախմություններ կազմակերպելով։

Յուրաքանչյուր գյուղի գեղեցիկ տեսարանները ու «համեղ կերակրատեսակները» հիշում ու գրանցում են արդեն երկու տասնյակ մասնագետներ։ Նրանց շրջանում քիչ չեն երիտասարդները։ Իջեւանի պետական համալսարանում բացվել է տեղեկատվական կենտրոն, որտեղ աշխատում են Երեւանի պետական համալսարանի տեղի մասնաճյուղի զբոսաշրջության ու սպասարկման ֆակուլտետի երիտասարդ շրջանավարտները։ Որ իրենց հայրենի գյուղերից լավը չես գտնի՝ նրանց համար միանշանակ է։ Մնում է այդ մասին հյուրերին պատմեն։

«Մենք պատրաստ ենք աջակցել նաեւ նրանց, ովքեր ուզում են բազմազան դարձնել զբոսաշրջիկների համար ծառայությունները ։ Օրինակ հեծանիվների վարձույթ կազմակերպել կամ էլ հյուրատուն բացել։ Բայց առայժմ մեր նպատակն է մշակել, թե որտեղ ու ինչպես մենք կարող ենք աշխատել»,- պարզաբանեց Վալեսյանը։

Ծրագիրը սկսվել է 2016-ին ու տեւելու է 3 տարի, դրա ծավալն է 3 մլն դոլար, որը Ռուսաստանի կառավարությունն է տրամադրել։ Ծրագիրը իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ