News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում կարծես փորձ է արվում նվազեցնել միայն ճամփորդելու նպատակով գործուղման մեկնող պատգամավորների թիվը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ խորհուրդը որոշել է կանոնակարգել այս հարցը` ընդունելով համապատասխան որոշում:

Ըստ այդմ, այլեւս պարտադիր է պատվիրակությունների նիստերի անցկացումը: Բացի այդ՝ պարտադիր է գործուղումից վերադառնալուց հետո գրավոր հաշվետվություն ներկայացնելը, ընդ որում, մինչեւ պատվիրակությունների` ԱԺ նախագահին հաշվետվություններ ներկայացնելը, պատգամավորներն առանձին-առանձին պետք է իրենց գործունեության վերաբերյալ գրավոր զեկույցներ ներկայացնեն պատվիրակության ղեկավարներին իրենց կատարած ու ծրագրելիք աշխատանքների մասին:

Կարճ ասած, գործուղումից վերադառնալուց հետո պատգամավորները պետք է օրերով թղթեր լրացնեն, զեկույցներ ու հաշվետվություններ կազմեն. պրոցես, որը ոմանց դեպքում իսկական գլխացավանք կարող է դառնալ, եթե, իհարկե, վերջիններս չփորձեն արտոնյալի դիրքերից հանդես գալ ու խուսափել պարտավորությունների իրականացումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ