«Գահերի խաղի» նոր՝ յոթերորդ եթերաշրջանի առաջին սերիան 10.1 մլն հանդիսատես է դիտել, ինչը սերիալի համար նոր ռեկորդ է։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Deadline-ը։
Նախորդ ռեկորդը սահմանվել է, երբ վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան՝ 2016 թվականի հունիսին, 8.8 մլն մարդ է դիտել։
Նշվում է նաեւ, որ մարդկանց թիվը, որոնք դիտել են 7-րդ եթերաշրջանի պրեմիերան, ավելացել է 27 տոկոսով՝ 2016 թվականի ապրիլին վեցերորդ եթերաշրջանի մեկնարկի համեմատ։