News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել YouTube-ում Հարավային Կորեայում բնակվող 70-ամյա կնոջ՝ Փաք Մագրեի բլոգը, որն իր ճամփորդություններից հաշվետվություններ եւ դիմահարդարման ուսուցողական տեսագրություններ է հրապարակում։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Mashable-ն։

Առաջին բլոգում տատիկը պատմել է թոռան՝ Կիմ Յուրայի հետ ճամփորդության մասին։ Դատելով տեսագրություններից՝ տարեց կինը նախընտրում է նոր քաղաքներ տեսնել եւ փորձել նախկինում իր համար անհայտ ուտեստներ։

Ալիքում ամենահանրաճանաչ տեսագրությունը, որը նվիրված է Մագրեի ամենօրյա դիմահարդարմանը, ավելի քան երկու միլիոն դիտում է հավաքել։ Տվյալ պահին կնոջ կյանքին շուրջ 300 հազար օգտատեր է հետեւում։

Նա խոստովանել է, որ սկսել է բլոգ վարել՝ իրեն դեմենցիայից ապահովագրելու համար։ «Երբ սկսեցի սրանով զբաղվել, հասկացա, որ 71 տարեկանում կյանքը դեռ նոր է սկսվում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ