News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում նախօրեին՝ հուլիսի 17-ին, Դեբեդ գետում խեղդված կնոջ դին հայտնաբերվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի տարածքում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կնոջ դին դեպքի վայրից հայտնաբերվել է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այս պահին Տավուշի մարզային փրկարարներն իրականացնում են դիակի գետից դուրս բերման աշխատանքներ:

Ավելի վաղ NEWS.am –ը հաղորդել էր, որ հուլիսի 17-ին, ժամը 15:30-ի սահմաններ ում Շնող-Քարկոփ գյուղերի հատվածում Դեբեդ գետն են ընկել Վանաձոր քաղաքի բնակչուհիներ 81-ամյա Ռոզա Վերմիշյանը եւ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը: Աղջիկը դեպքի վայր ժամանած փրկարարներին հայտնել է, որ ինքն ու մայրը անցել են գետն իրենց այգին մշակելու համար, իսկ վերադառնալու ճանապարհին մայրը սայթաքել ու ընկել է գետը, ինքը փորձել է պահել մորը, սակայն չի կարողացել:

Մեկ օր շարունակ ոստիկաններն ու փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Այսօր առավոտյան կնոջ դին գտնվել է Տավոիւշի մարզի Այրում քաղաքի տարածքում: Գետը դին քշել տարել է մի քանի տասնյակ կիլոմետր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ