News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոկոսի արմավենու վրա մագլցելու աշխարհի չեմպիոն է դարձել Կուկի կղզիների բնակիչ Ջորջ Այոնան, հայտնում է BBC News-ը:

Թաիթիիում անցկացվող առաջնությանն Այոնան լավագույն արդյունք է ցույց տվել, որին մասնակցել են 16 մարզիկներ: Նա 8 մետրանոց արմավենու վրա մագլցել է 5.62 վայրկյանում՝ 0,.01 վայրկյանով առաջ անցնելով Ամերիկյան Սամոայի մարզիկ Ֆիապաի Էլլիոյից, ում այս մարզաձեւի սիրահարներն առավել հավանական հաղթող էին համարում:

Մրցումներին մասնակցող մարզիկներին ծառի վրա առավելագույն արագությամբ մագլցելու 2 փորձի հնարավորություն է ընձեռվում: Որպես կանոն՝ նրանք օգտագործում են պարանի հանգույցը, որը հագցնում են ոտքերին, որպեսզի բնից ավելի լավ հրվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ