News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-25-ին «Մեջիբոժ» Պատմամշակութային պետական արգելոցի տարածքում տեղի կունենա  հեղինակային հայրենասիրական երգի «Չումակյան շլյախ: Ալեքսանդր Ավագյանի հիշատակին» Համաուկրաինական V փառատոնը:

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է նախագծի համակարգող Ելենա Հովհաննիսյանը, փառատոնին, որը կանցկացվի «Մեջիբոժ» արգելոցի ամրոցում, ավանդաբար սպասվում է Ուկրաինայի տարբեր շրջաններից մոտ 200 ներկայացուցիչների մասնակցություն, ինչպես նաեւ հյուրեր Լեհաստանից, Հայաստանից եւ Վրաստանից:

«Այս տարի Մեջիբոժ են հրավիրվել նաեւ «Իմ Հայրենիքը. Ուկրաինայի էթնիկ խմբերի երեխաների աչքերով» նախագծի հաղթողները եւ դափնեկիրները, որի 10-ամյակն է լրանում: Համաուկրաինական պատմական-գրականության հոբելյանական մրցույթը նվիրված է «Անկախ Ուկրաինայի տարածքում հայկական մշակույթի պատմությունը եւ զարգացումը» թեմային»,- նշել է համակարգողը:

Փառատոնի կազմակերպիչների ծրագրերի մեջ է մտնում նաեւ «Իմ Հայրենիքը. Ուկրաինայի էթնիկ խմբերի երեխաների աչքերով» նախագծի IX գիտագործնական համաժողովի անցկացումը:

Ելենա Հովհաննիսյանը հիշեցրել է, որ «Մեջիբոժ» պատմամշակութային պետական արգելոցի մինչեւ 2020 թվականի համար զարգացման հեռանկարային ծրագրի մեջ փառատոնը մտցվել է որպես Խմելնիցկիի մարզային պետական վարչակազմի Մշակույթի վարչության, Արգելոցի, Ուկրաինայի Հայերի միության Մշակութային կապերի հայկական միավորման եւ «Ուկրաինայի հայերի միության» համատեղ նախագիծ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ