News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում փաստացի գոյություն ունի առնվազն երկու քրդական պետություն. մեկը Հյուսիսային Իրաքի, մյուսը՝ Սիրիայի տարածքում է։ Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք-քրդական հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքում ձեւավորված քրդական պետությունը վերջերս է ստեղծվել։ «Մայիսից սկսած եւ սիրիացի, եւ իրաքցի քրդերը սկսել են զբաղվել սեփական պետության ձեւավորմամբ։ Դրանով հանդերձ՝ Իրաքյան Քուրդիստանը թուրքական իշխանությունների հետ բավական լավ հարաբերություններ ուներ։ Համենայն դեպս, նրա ղեկավարության հետ»,-նշեց Հովհաննիսյանը։

Սակայն փորձագետը նկատեց, որ Թուրքիայի եւ Իրաքյան Քուրդիստանի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան՝ Հյուսիսային Իրաքի տարածքում սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու լուրերից հետո։ «Ամենահետաքրքիրն այն է, որ քրդական իշխանությունների այդ հայտարարությանն արձագանքեցին ոչ թե Իրաքի կենտրոնական իշխանությունները, այլ Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ»,-ասաց նա։

Կարեն Հովհաննիսյանը շատ հավանական է համարում քրդական պետության ստեղծումը կամ թեկուզ ապագայում միավորումը։ Որպես օրինակ՝ նա խոսել է Հաքարի նահանգի մասին, որը Թուրքիայի հարավ-արեւելքում է եւ սահմանակից է Իրանին ու Իրաքին։ Այդ տարածքում համեմատաբար վերջերս Թուրքիայից անկախ քրդական միավորում ստեղծելու փորձ ձեռնարկվեց, որը հրաժարվեց թուրքական լիրաներ օգտագործելուց, բանկոմատների ծառայություններից եւ այլն։

«Որպես պատիժ՝ թուրքական իշխանությունները փորձեցին չվճարել տվյալ տարածքում բանկվող մարդկանց աշխատավարձերն ու կենսաթոշակները։ Թուրքական իշխանություններին հաջողվեց հայտնաբերել, ապա վերահսկողության տակ վերցնել կամ արտաքին աշխարհից առհասարակ մեկուսացնել առաջնորդներին, որոնք կազմակերպել ու գլխավորել են Հաքարիի ակցիան»,-հավելեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ