Երեւանում, հուլիսի 14-ին, վրաերթի է ենթարկվել փաստաբան՝ 29-ամյա Հովհաննես Սարգսյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը Մոսկովյան փողոցում՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հ. Սարգսյանին եւ նրան թողնելով անօգնական՝ հեռացել դեպքի վայրից։
Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, մեղայականով ներկայացել է Վրաստանի Ախալքալաք քաղաքի բնակիչ 22-ամյա Էդուարդ Մ.-ն եւ հայտնել, որ Հ. Սարգսյանին վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած BMW X6 մակնիշի XX 006 MM համարանիշի ավտոմեքենայով։