News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հուլիսի 16-ին անցկացվել է հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթ, որն անցկացվել է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի եւ անհատ բարերարների աջակցությամբ:

Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Թբիլիսիում փառատոնի միջոցով ներկայացնել եւ ժողովրդականացնել հայկական համեղ եւ առողջարար կերակրատեսակները: Այս անգամ տոլման էր:

Տոլմայի փառատոնը տարեցտարի ընդարձակում է իր շրջանակները: Մասնակիցների թիվը 40 էր, իսկ ներկայացրած կաթսաները՝ 50-ից ավելի էին: Բացի «Շուշանիկ» միության անդամներից, փառատոնին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Սուրբ Գեւորգի եկեղեցասեր կանանց միությունը, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնը, թիվ 104 հայոց դպրոցը, «Վրաստան» թերթը, «Վանք» համույթը, քաղաքի առաջատար ռեստորաններ: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել էր տոլմայի առնվազն երեք տարատեսակ, որոնք տարբեր մտահղացմամբ էին եւ գեղեցիկ ձեւավորված:

Մրցույթին ներկա են եղել տեղացիներ, հյուրեր Հայաստանի եւ Վրաստանի տարբեր քաղաքներից, այլազգիներ, զբոսաշրջիկներ՝ համտեսելու եւ գնահատելու տոլման:

Մինչ հատուկ հրավիրված Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանն իր շքախմբով կգնահատեր ներկայացված տոլմայի տարատեսակները, հանրության հյուրասիրությունը ուղեկցվեց ուրախ համերգով, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Վանք» պարային համույթը, Հայաստանից ժամանած շնորհալի երգիչ Հայկ Մխեյանը եւ այլ անհատ կատարողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ