News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի բուհերում թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները կարող են տվյալ բուհում հայտագրվել մինչեւ հուլիսի 20-ը: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը: Նա նշեց, որ հուլիսի 20-25-ը կանցկացվի թափուր տեղերի մրցույթ, եւ արդեն հուլիսի 25-ին բուհերում կհրապարակվեն նոր մրցույթի արդյունքները: 

 «Պետական բուհերին հատկացված է եղել 14 տեղ, ընդունվել է 8 հազար 266 դիմորդ»,-ասաց նա:

Երեւանի պետական համալսարանում թափուր տեղերի պատկերը, մասնավորապես, հետեւյալն է. 

ֆիզիկա` 47 տեղ` 50-ից

քիմիա` 24 տեղ` 26-ից

ֆարմացիա` 33 տեղ` 68-ից

կենսաֆիզիկա եւ կենսաինֆորմատիկա ` 30 տեղ`  33-ից

սերվիս` 55 տեղ` 125-ից

տնտեսագիտություն` 80` 130-ից

հայոց լեզու եւ գրականություն` 31 տեղ` 120-ից

միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու` 40 տեղ` 40ից

անգլերեն լեզու եւ գրականություն` 52 տեղ` 135-ից

աստվածաբանություն` 38 տեղ` 45-ից

եկեղեցաբանություն` 25 տեղ` 25-ից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

տնտեսագիտություն` 47 տեղ` 120-ից

շրջակա միջավայրի պաhպանություն` 23 տեղ` 24-ից

էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա եւ էլեկտրատեխնոլոգիաներ` 21 տեղ` 42-ից

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

պատմություն` 51 տեղ` 85-ից

հասարակագիտություն` 44 տեղ` 48-ից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

տնտեսագիտություն` 127 տեղ` 186-ից

հաշվապահական հաշվառում եւ հարկում  25 տեղ` 190-ից

վիճակագրություն` 17 տեղ` 38-ից (

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու եւ գրականություն` 99 տեղ`153-ից

մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու եւ գրականություն` 49 տեղ` 49-ից

սերվիս` 103 տեղ` 124-ից 

քաղաքագիտություն` 49 տեղ` 54-ից

լրագրություն` 34 տեղ` 34-ից

ԵՊՀ միջազգային հարաբերություններ եւ իրավագիտություն մասնագիտությունների համար հատկացված բոլոր 140-ական տեղերը զբաղեցված են:

Տպել
Ամենաշատ