News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար ավելի ձեռնտու է, որ Արեւելյան Անատոլիան շարունակի մնալ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք-քրդական հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա հավաստմամբ՝ քրդերը շատ ավելի վտանգավոր են, քան թուրքական կառավարությունը։ «Նրանք եւս կարող են մեր դեմ դուրս գալ։ Դրա հետ մկետեղ՝ չի կարելի չնշել, որ Թուրքիայի տարածքում բնակվող շատ ծպտյալ հայեր պետություն ստեղծելու հարցում աջակցում են քրդերին»,-հստակեցրեց փորձագետը։

Հովհաննիսյանը նշեց, որ մոտ ապագայում թուրքական Հաքարի նահանգը կարող է պետական կարգավիճակ ստանալ, ինչը վերջ կդնի միասնական թուրքական պետության գոյությանը։ Փորձագետի խոսքով՝ Թուրքիայի տապալմանն աջակցում է նաեւ ԱՄՆ-ն, որը զինում է քրդերին։ Հովհաննիսյանի կարծիքով՝ Ռուսաստանը քրդերին չի զինում ԱՄՆ-ի հետ իր դիմակայության պատճառով՝ չնայած նախկինում ակտիվորեն աջակցում էր քրդական դիմադրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ