News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Կազտրանսգազ Թբիլիսի» գազաբաշխիչ ընկերության բաժանորդների համար գազի սակագինը բարձրացել է խորանարդ մետրի համար մինչեւ 46,153 թեթրի՝ ԱԱՀ-ով, հայտնում է Rustavi2-ը:

Սակագնի բարձրացման որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը՝ գազաբաշխիչ ընկերության հայտի հիման վրա: Սակագինը կբարձրանա 2017 թվականի հուլիսի 20-ից եւ կգործի մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ներկայումս Թբիլիսիում բնական գազի սակագինը կազմում է 1 խ.մ.-ի դիմաց 45,62 թեթրի: Թբիլիսիում մեկ ընտանիքը գազի դիմաց վճարելու համար միջինը ձմռանը մինչեւ 200 լարի է ծախսում, իսկ ամռանը՝ մինչեւ 50 լարի:

Ձմռան շրջանում գազի մեծ ծախսերը կապված են այն հանգամանքի հետ, որ Թբիլիսիում կենտրոնական ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման կենտրոնացված համակարգեր չկան, եւ երկրի բնակիչներն իրենց տները ջեռուցում են գազով աշխատող տաքացնող սարքերով եւ ջրատաքացուցիչներից են օգտվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ