News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության աշխատակազմը (TSA) չեղարկել է Saudi Arabian Airlines ավիաընկերության ԱՄՆ ուղղությամբ չվերթներով ձեռքի ուղեբեռում էլեկտրոնիկա տեղափոխելու արգելքը։ Այս մասին հայտնում է գերատեսչության Twitter միկրոբլոգը, փոխանցում է Lenta-ն։

TSA-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի ավիափոխադրողը ու Ջիդդայում թագավոր Աբդուլ Ազիզի անվան օդանավակայանը, որտեղ գրանցված է ավիաընկերությունը, կատարել են անվտանգության միջոցառումների խստացմանն ուղղված ԱՄՆ-ի բոլոր նոր պահանջները։

Այսպիսով, Վաշինգտոնը ամբողջովին չեղարկել է Մերձավոր արեւելքի ու Աֆրիկայի երկրների չվերթներով խոշոր գաջետներ տեղափոխելու վերաբերյալ սահմանափակումները։ Նման միջոցառումներ ամերիկյան իշխանությունները ներդրել էին այս տարվա մարտին։ Այդ սահմանափակումները Վաշինգտոնը բացատրել է օդանավերում ահաբեկչական բարձրացած սպառնալիքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ