News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խոստանում է ջանքեր գործադրել Մերձավոր արեւելքում խաղաղությանն աջակցելու համար։ Այս մասին նա հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Reuters-ը։

Աբբասի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով լրագրողների առաջ՝  Սի Ցզինպինը նշել է, որ միջազգային համայնքը սեւեռուն ուշադրության կենտրոնում է պահում մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը։ «Որպես պաղեստինյան ժողովրդի բարի ընկեր, գործընկեր ու եղբայր՝ Չինաստանը հույս ունի, որ Պաղեստինն ու Իսրայելը կկարողանան հնարավորինս շուտ ապահովել խաղաղություն։ Չինաստանը մշտապես ջանքեր կգործադրի դրա համար»,- ասել է Ցզինպինը, ստանալով պատվո պատվավոր մեդալ Աբբասից։

Չինաստանի փոխարտգործնախարար Չժան Մինը հետագայում ասել է, որ Սի Ցզինպինը նորից է աջակցություն հայտնել Պաղեստինյան պետության ստեղծման գաղափարին, նաեւ կոչ է արել պաշտպանել թե պաղեստինցիների, թե իսրայելցիների անվտանգությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ