News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվեց թոշակառուից սոցապնախարարության աշխատակիցների կողմից շորթում կատարելու գործով դատավարությունը:

Այսօր շարունակվեց գործով ամբաստանյալ, սոցապ պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթունի սոցապ ՏԲ ավագ մասնագետ Մարգարիտ Ստեփանյանի հարցաքննությունը: Դատավոր Աննա Մաթեւոսյանի հարցին ի պատասխան ամբաստանյալը նշեց, որ տուժողի եւ մյուս ամբաստանյալ, բաժնի արդեն նախկին պետ Վարդուհի Գեւորգյանի աշխատասենյակում հանդիպել են միայն մեկ անգամ: Մյուս հարցին, թե ընդունում եք, որ օժանդակել եք գումար վերցնելուն, Մարգարիտ Ստեփանյանը պատասխանեց. «Ես չէի կարող ինձ նման բան թույլ տալ, ես կատարող մարդ եմ, որն իր հանձնարարություններն է կատարում: Ես չէի կարող օժանդակել, չեմ կարող հաստատել՝ գումարի վերաբերյալ եղել ա, չի եղել, բայց ես չէի կարող օժանդակել»:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գեւորգյանն եւ Ստեփանյանը թոշակառուից շորթել են 100 հազար դրամ: Գործում առկա են գումարային հարցերի վերաբերյալ խոսակցություների ձայնագրություններ: Մարգարիտ Ստեփանյանն այսօր դատարանում հրաժարվեց խոսել ձայնագրությունների մասին:

Գործով մյուս ամբաստանյալ Վարդուհի Գեւորգյանն էլ իր արդեն նախկին ենթակայից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է տուժող Գագիկ Գաբրիելյանի հաղորդումը, համաձայն որի, նոյեմբերի 23-ին զանգել, կանչել է ու փող է պահանջել: Մարգարիտ Ստեփանյանը բացասական պատասխան տվեց. «Ես նման բան չեմ արել եւ ինձ նման բան թույլ չէի էլ կարող տալ»:

Նշենք, որ Վարդուհի Գեւորգյանի հարցը դատավորին դուր չեկավ, նա նկատողություն արեց. «Ձեր տոնը փոխեք, տպավորություն է, որ դուք դատախազն եք»:

Ամբաստանյալ Մարգարիտ Ստեփանյանի հարցաքննությունն ավարտվեց: Մինչեւ դատաքննության ավարտ հայտարարելը՝ Ստեփանյանի պաշտպան Մհեր Ասլանյանը միջնորդեց դատաձայնագրառման փորձաքննություն նշանակել: Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել, քանի որ աշխատանքային ժամն ավարտվում էր:

Նշենք, որ այսօրվա նիստին ամբաստանյալներն ու նրանց պաշտպաններն առարկեցին, որ NEWS.am-ի թղթակիցը տեսա եւ լուսանկարահանում իրականացնի: Մարգարիտ Ստեփանյանի պաշտպան Մհեր Ասլանյանը նախ կասկածի տակ առավ մեր թղթակցի վկայականը, ապա առանց որեւէ պատճառաբանության առարկեց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթունի սոցապ ՏԲ պետ Վարդուհի Գեւորգյանը Գագիկ Գաբրիելյանին կենսաթոշակ նշանակելու համար 2015թ. նոյեմբերի կեսերին նույն բաժնի ավագ մասնագետ Մարգարիտա Ստեփանյանի օժանդակությամբ, շորթմամբ Գագիկ Գաբրիելյանից պահանջել է 100 հազար դրամ կաշառք՝ հակառակ պարագայում սպառնալով ոտնահարել Գ.Գաբրիելյանի՝ 63 տարին լրանալու կապակցությամբ կենսաթոշակ նշանակելու իրավունքը, որպիսի դիտավորյալ գործողություններով Գ.Գաբրիելյանի համար ստեղծել է իր օրինական իրավունքների իրականացումը բացառապես կաշառք տալու միջոցով պաշտպանելու համար անհրաժեշտ պայմաններ՝ Գ.Գաբրիելյանին հայտնելով, որ իրեն կաշառք չտալու պարագայում վերջինիս կենսաթոշակը կձևակերպի միայն 65 տարին լրանալուց հետո։ 2015թ. դեկտեմբերի մեկին Վարդուհի Գևորգյանն իր աշխատասենյակում Գաբրիելյանից ստացել է շորթմամբ պահանջված 100 հազար դրամը:

Վարդուհի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մարգարիտ Ստեփանյանին՝ 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գեւորգյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ