News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի պետականության եւ նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի ԱԳՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը, թե Արցախի նախագահի առաջիկա ընտրությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը խափանելու փորձ են:

Նրա խոսքով, ազատ, արդար, թափանցիկ ու մրցունակ ընտրությունները, լինելով Արցախի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացների անբաժան մաս, միտված են ժողովրդավարական ճանապարհով հանրապետության հանրային կյանքի կազմակերպմանն ու իշխանության մարմինների ձեւավորմանը. «Դրանք ոչ մի կերպ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Տվյալ դիրքորոշումն այս կամ այն ձեւով հաստատվել է հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ իրենց բազմաթիվ հայտարարություններում:

Ավելին, միջնորդները նաեւ նշել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում իր ապագան կանխորոշելու հարցում։ Մեր կարծիքով, ընտրությունները ժողովրդի կամարտահայտության եղանակներից մեկն են, հետեւաբար դրանց անցկացումը լրիվությամբ համապատասխանում է հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությանը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նյարդային արձագանքների, Արտակ Ներսիսյանը նշեց. «Արցախի քաղաքական գործընթացներին Ադրբեջանի բացասական արձագանքը պայմանավորված է բնավ ոչ թե մտահոգությամբ՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին, որոնք Բաքուն ինքն է ամեն կերպ խոչընդոտում, այլ Արցախի գոյությունն իսկ բացառելու ձգտումով։

Ակնհայտ է, որ Արցախի պետականության եւ նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում։ Ավելին, հենց Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումն էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ