News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գորիսում դժբախտ դեպք է տեղի ունեցել. 4 տարեկան երեխան ընկել է շենքի 4-րդ հարկի բնակարանի պատուհանից: Փոքրիկին մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Հարեւանները մեր թղթակցին պատմել են, որ երեխան տանը մենակ է մնացել: Մայրը դուրս է եկել տնից՝ ջուր բերելու, փոքրիկը մոտեցել է պատուհանին՝ մորը կանչելու համար, բայց պատուհանի ցանցը բացվել է ու երեխան ցած է ընկել: Երեխային ծանր վիճակում Երեւան են տեղափոխել: Երեխան գլխի շրջանում վնասվածք, թոքերի սալջարդ եւ աջ երիկամի վնասվածք ունի: Երեւանյան հիվանդանոցից տեղեկացրեցին, որ նրա վիճակում արդեն դրական տեղաշարժ կա:

Դեբեդ գետում խեղդված կնոջ դին հայտնաբերել են Տավուշի մարզի Այրում քաղաքի տարածքում: 81-ամյա Ռոզա Վերմիշյանը Վանաձորի բնակիչ է: Հուլիսի 17-ին նա դստեր՝ 56-ամյա Սեդա Վարդանյանի հետ անցել է գետը՝ իրենց այգին մշակելու: Վերադառնալիս մայրը սայթաքել ու ընկել է գետը: Դուստրը փորձել է բռնել մորը, բայց չի կարողացել: Կնոջ մարմինը երեկվանից որոնում էին, մութն ընկնելուց հետո որոնողական աշխատանքները դադարեցրել են, իսկ այսօր տարեց կնոջ դին գտել են մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

Սանահինում վանդալիզմ է տեղի ունեցել. վանական համալիրում երկու պատմական տապանաքարեր են քանդել եւ դրանց տեղում նոր հուղարկավորություն կազմակերպել: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է, որ համալիրին հարող տարածքում` Զաքարյան իշխանների դամբարանի հարեւանությամբ, պատմական տապանաքարերը մի կողմ են շպրտել, իսկ դրանց տեղում նոր գերեզմաններ են հայտնվել: Վանդալիզմը չեն կարողացել կանխել նույնիսկ տեղի հոգեւորականները: Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տապանաքարը քանդվել է առանց նախարարության թույլտվության: Գերատեսչությունն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է հնարավոր վերականգնել հասցված վնասը: Իրավիճակից ելք չգտնելու դեպքում նախարարությունը կդիմի նաեւ իրավապահ մարմիններին:

Ֆրանսիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Լիոնն այսուհետ կղեկավարի 68-ամյա Ժորժ Քեփենեկյանը: Նրան այդ պաշտոնում առաջադրել էր Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը: Լիոնի քաղաքային խորհրդի 72 անդամներից հայազգի թեկնածուի օգտին քվեարկել է 49-ը: Ժորժ Քեփենեկյանը մասնագիտությամբ բժիշկ է: 1990-ական թվականներին նա մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ Արցախ, բարդ վիրահատություններով բազմաթիվ կյանքեր փրկել:

«Հրաշագործ» անունով ու զորությամբ հայտնի 15-րդ դարի Ավետարանը հանգրվանեց Մատենադարանում: 1471 թվականին Երուսաղեմում գրված Ավետարանը շուրջ մեկ դար Դադայան ընտանիքի սրբությունն է եղել, սերնդեսերունդ փոխանցվելով՝ հասել է Հրայր եւ Հռիփսիմե Դադայաններին: Ձեռագիրը Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային, 1918 թվականին Երեւանում փոխանցել է Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ. Ավետարանը դարեր շարունակ պահվել է այս գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Եղսայի թոռնուհի Հռիփսիմե Դադայանն ասում է՝ արդեն ազատ Հայաստան ունենք, եւ Ավետարանը պետք էր վերադարձնել ժողովրդին:

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկացել է եւս 4 դրամով: Արդյունքում դոլարի փոխարժեքը հուլիսի 18-ին կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 552, ռուբլունը՝ 8 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Հուլիսի 19-ին հանրապետությունում տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ