News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՏՀ խորհուրդն առաջարկում է դիմել Ռուսաստանին՝ երկրի տարածքում տրանսպորտի ոլորտում օտարերկրյա վարորդական իրավունքներով աշխատելու արգելքը ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա չտարածելու խնդրանքով, գրում է «Կոմերսանտը»։

ԵՏՀ խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը հայտնել է «առանձին համաձայնագրով այս հարցը կարգավորելու պայմանավորվածության առկայության մասին, որպեսզի դա չհակասի ԵՏՄ սկզբունքներին ու աշխատանքի ընդհանուր շուկայի գաղափարին»։ Նրա խոսքով կշարունակվի մշակվել համաձայնագիր, որը կսահմանի միասնական կանոններ՝ ազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման համար։

Բացի դրանից ԵՏՀ խորհուրդը առաջարկում է Ռուսաստանին խնդրել փոփոխություններ անել համապատասխան օրենքում՝ բացառելով արգելքի տարածումը ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։

Նման նորմա, ինչպես հայտնել են ԵՏՀ-ում, արդեն գործում է Ղազախստանում։ Հուլիսի 14-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի օրենքը, որի համաձայն օտարերկրա իրավունքներով մեքենա վարելու արգելքը չի տարածվում ԵՏՄ անդամ պետությունների վրա։

Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում օրենք, որը արգելում է օտարերկրյա վարորդական իրավունքներով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում։ Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, ըստ որի այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը) իրավունք է տրվում վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում՝ ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

Այդ կապակցությամբ նախօրեին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրել, որպեսզի ազգային վարորդական իրավունքները ընդունելի լինեն Ռուսաստանի տարածքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ