News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ստամբուլում հուլիսի 18-ին տեղացած հորդառատ անձրեւը ջրհեղեղի պատճառ է դարձել Ստամբուլի մի շարք շրջաններում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղացած անձրեւը ռեկորդային է, քանի որ միայն Ստամբուլի Սիլիվրիի շրջանում օրվա կեսին տեղացել է 1քմ-ում 128 լիտր անձրեւ։ Սա ռեկորդային է, քանի որ հուլիս ամսվա համար  Ստամբուլում տեղում է 32 լիտր մեկ ամսում։

Այս հորդառատ անձրեւի հետեւանքով Ստամբուլի մի շարք թաղամասեր հայտնվել են ջրի մեջ, փակվել են թունելներ, մետրոյի մի շարք կայարաններ։

Իսկ որոշ տեսագրություններում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները լողալով գնում աշխատանքի։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե տեղի ունեցածը աղետ է, եւ բոլոր նյութական վնասները փոխհատուցվելու են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ