News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քեթի Սմիթը եւ Էդ Սելերսը ծանոթացել են 40-ական թվականներին եւ սիրահարվել, սակայն ազգականներն արգելել են ամուսնանալ, փոխանցում է Life-ը: 

Հյուսիսային Կարոլինայում ամուսնացել են 88-ամյա Էդ Սելերսը եւ 89-ամյա Քեթի Սմիթը, որոնք ծանոթանալու օրվանից ի վեր ավելի քան 70 տարի չեն կարողացել ամուսնանալ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Երիտասարդները սիրահարվել են, երբ 14-15 տարեկան էին: Սակայն նրանց ծնողները շատ խիստ կրոնական սկզբունքների էին հետեւում, որը միայն սիրահետում էր թույլ տալիս:

«Նա տղային ստիպել է 2 տարի սպասել մինչեւ թույլ է տվել իրեն համբուրել: Նրանց հարաբերությունների մեծ մասն արտահայտվում էր հյուրասենյակի բազմոցին նստելով, որտեղ պետք է ուղեկցող լիներ»,- պատմել է կնոջ թոռնուհին՝ Սթեֆանի Հելսելը:

Զույգը բաժանվել է: Տղան կին է գտել, աղջիկը՝ ամուսին, սակայն նրանց կյանքի ուղեկիցները վաղուց վախճանվել են: Սմիթի ամուսինը մահացել է 17 տարի առաջ քաղցկեղի հետեւանքով, իսկ Սելերսի կինը՝ 4 տարի առաջ Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարելուց հետո:

1,5 տարի առաջ Էդը գտել է Քեթիի հեռախոսահամարը եւ վճռել է զանգահարել: Նա լսափողն անմիջապես չի վերցրել: Իսկ երբ պատասխանել է, երկար զրուցել են: Պարզվել է, որ սիրահարներն ամբողջ ժամանակ միմյանցից մեքենայով գնալու դեպքում 45 րոպեի հեռավորությամբ էին բնակվում: Եվս կես տարի նա շաբաթը 2 անգամ այցելել է կնոջը, իսկ հետո նրանք որոշել են ամուսնանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ