Թուրքիայի Ուրֆա նահանգում 5 տարեկան երեխան շնչահեղձ է եղել փակված միկրոավտոբուսում։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Ղուրանի կուրսից տուն վերադառնալու ճանապարհին երեխան քնել է միկրոավտոբուսի մեջ, իսկ վարորդն էլ չի նկատել նրան, եւ դռները փակելով հեռացել է։
Երեխան արթնացել է թթվածնի բացակայությունից եւ ուշագնաց եղել, իսկ ավելի ուշ արդեն շնչահեղձ եղել։