News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նոր մանրամասներ են հայտնի դարձել հենց իր աշխատասենյակում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանի դանակահարությունից:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմաններում, որից հետո հոգեբանին ծանր վիճակում «շտապօգնության» մեքենայով անմիջապես տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ դանակահարության հետեւանքով Ռուբեն պողոսյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել դեմքի, գլխի եւ վերին վերջույթների շրջանում:

«Նրա մոտ առկա էր առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ:

Նրան անմիջապես տեղափոխել են վիրահատարան, որտեղ օգնություն են ցուցաբերել դիմածնոտային վիրաբույժները եւ այլ նեղ մասնագետներ: Նրա վիճակը ծանրանում էր արյան մեծ կորստի պատճառով, որի հետեւանքով նրա մոտ զարգացել էր կրկնակի ծանր ինֆարկտ»,-հայտնեցին հիվանդանոցից՝ հավելելով, որ այս պահին Ռուբեն Պողոսյանի վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17–ին, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը դանակահարվել է: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նախնական տեղեկություններով՝ նրա վրա հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ