News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՏՄ–ն մեզ ոչինչ չբերեց, դեռ պետք է հարցում անել, թե հասարակության որ մասն է ուզում մնալ այս միությունում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Հայաստանում  ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին:

Նրա խոսքով, տվյալ առաջարկի համար Ռուսաստանին մեղադրելը քաղաքական միջամտության արգասիք կլինի. «Միշտ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո՞ւ է այդքան աննրբանկատ, բայց փորձը ցույց է տալիս, որ ՌԴ-ն իր ազգային շահերն է իրականացնում, գուցե նենգ ձեւով, բայց կայսրությունը վերստեղծելու նպատակները հետեւողական տանում է»:

Լեզվաբանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի պատասխանը Վոլոդինին անհամարձակ էր. «Ասում են՝ եւ՛ Բաբլոյան, եւ՛ Աշոտյանը նրանց ասել են, թե մեր օրակարգում չկա Սահմանադրությունը փոփոխելու հարց, բայց, կարծում եմ, բացի դրանից հասարակական հզոր հակադարձում պետք է լինի: Մեր հասարակության մեջ ինքնապաշտպանական բնազդը թուլացել է: Մենք պատանդ ենք ռուսահայոց գաղութի  ձեռքում եւ նրանց միջոցով փորձում են ճնշել: Ասում են՝ եթե այստեղ ապրում եք, այստեղ փող եք վաստակում, դե ուրեմն  բարի եղեք պարել այն երաժշտության տակ, որը մենք ենք պատվիրում»:

Դիլբարյանի խոսքով, պետք է նաեւ հարցում անցկացնել եւ հասկանալ, թե հասարակության որ մասն է ուզում մնալ ԵՏՄ-ում. «Մնում է մեր գնահատականը, բացարձակ ոչ ասել եւ, կարծում եմ, ԵՏՄ անդամակցությունն էլ մեզ ոչինչ չբերեց»:

Նա ընդգծեց, որ նույն շղթայի մեջ է նաեւ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին. «Պետք է դադարեցնել Ռուսաստանին ասել մեզ հետ նրբանկատ եղեք ռազմավարական դաշնակիցներ ենք, գիտեք, այդ իրենք պետք է հիշեն, որ ռազմավարական դաշնակիցներ ենք, այդ իրենք են հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ