Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մետրոյի կայարանում ոստիկանության հետ ծեծկռտուքից հետո մի քանի ուսանողներ ձերբակալվել են։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Ruptly-ն։
Խռովարարները դժգոհ են ուսանողների ուղեվարձը բարձրացնելու՝ քաղաքապետարանի որոշումից։ Ծեծկռտուքը սկսվել է, երբ ուսանողների խումբը ցատկել է պտուտադռնակների վրայով եւ դեպի մետրո գնացել։ Մի քանի երիտասարդ է տուժել։ Նրանցից մեկին հիվանդանոց են տեղափոխել։