News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովում, այս պահին ընթանում է հատուկ նիստը, որտեղ պետք է երկրի նախագահ ընտրվի, որը պաշտոնավարելու է մինչեւ գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ, նախ բացման խոսքով հանդես է եկել Խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ով մասնավորապես խոսել է նիստի խորհրդի մասին՝ ներկայացնելով հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին: Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է, որ այս ընտրությամբ, ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ակնկալիքները կարդարացվեն:

Այնուհետեւ «Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցություններից ելույթներով համապատասխանաբար հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Վահրամ Բալայանը եւ Աշոտ Ղուլյանը, ովքեր հիմնավորել են գործող նախագահի առաջադրման իրենց նախաձեռնությունը:

Իսկ «Շարժում – 88» խմբակցությունից Վիլեն Սաֆարյանը ներկայացրել է իրենց թեկնածուին՝ Էդուարդ Աղաբեկյանին:

Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել նախագահի թեկնածուներ իր լիազորությունները դեռեւս չավարտած գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում – 88» ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

Իր ելույթում Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրած խմբակցություններին: Նա կարեւորել է անցումային փուլում նախագահ-Ազգային ժողով համագործակցությունը, նշել, որ պատրաստ է ստանձնել նախագահի լիազորություններն այս անցումային փուլում, քանի որ հասկանում է, որ Արցախին խաղաղություն է պետք այս փոփոխությունների փուլն անցնելու համար:

Որպես ձեռքբերում Արցախի նախագահը նշել է ժողովդավարության կայացումն ու քաղաքացիական հասարակության զարգացումը, տնտեսական աճը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը առաջնային տեղ է տվել եւ այսուհետեւ էլ տալու է պաշտպանության ոլորտին: Նրա խոսքով, նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը բլիցկրիգ էր նախատեսել, որը ձախողվեց, իսկ բանակի համալրումը շարունակվելու է: «Պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձեւաչափը, այսինքն Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»,-ասել է նա:

Մյուս թեկնածուն՝ Էդուարդ Աղաբեկյանը իր ելույթում հիմնականում անդրադարձել է բացթողումներին եւ նշել այն կարեւորագույն ոլորտները, որոնց մտադիր է ուշադրություն դարձնել, եթե ստանա խորհրդարանի վստահությունը:

Նախագահի թեկնածուները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Այս պահին կարճատեւ ընդմիջում է հայտարարվել:

Նշենք որ նիստին 33 պատգամավորներից ներկա են 32-ը: «Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում է Արմո Ծատուրյանը:

Քիչ հետո տեղի կունենա փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները կհրապարակվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատագամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ