News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Սարի թաղ թաղամասի բնակիչների եւ ոստիկանների միջեւ անցյալ տարվա բախումները կենցաղային պատճառներով էին հրահրվել: Այս մասին հուլիսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարի թաղի կալանավորված բնակիչների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Փաստաբանի հավաստիացմամբ՝ Սարի թաղի բնակիչները փողոց են դուրս եկել եւ բողոքել ոչ թե ի պաշտպանություն ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների գործողությունների, այլ անհանգստություն են արտահայտել գազի, ջրի եւ էլեկտրականության անջատման կապակցությամբ, որն այդ ժամանակ արդեն 2 օր շարունակվում էր: «Սարի թաղի տրանսպորտը նույնպես չի աշխատել: Այս ամենի հետեւանքով բնակիչները ստիպված էին կիլոմետրերով ճանապարհ անցնել անհրաժեշտ գնումների նպատակով խանութ հասնելու համար»,- հավելեց Սիմոնյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս բախումների հետեւանքով Սարի թաղի 10 բնակիչ է կալանավորվել: Այս մարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով: «Այս հոդվածով մարդկանց մեղադրել են իրավակարգի ապահովման պետական մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, որը սպառնացել է նրանց կյանքին եւ առողջությանը»,- պարզաբանեց փաստաբանը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նա նշեց, կալանավորված քաղաքացիները չգիտեն, թե իրնեց կոնկրետ ինչի համար են մեղադրում, իսկ դատավարությունը մեկ տարի ձգվել է: «Դատավարություններն ընթանում են լարված մթնոլորտում, «ընդհատումներով», այդ թվում՝ նաեւ այն պատճառով, որ դատավորն արձակուրդ է գնում, իսկ կալանքի մեջ գտնվող մարդիկ ստիպված են նման դրության մեջ մնալ անորոշ ժամանակով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ սա առաջացնում է Սարի թաղի կալանավորված բնակիչների հիմնավորված դժգոհությունը, քանի որ բոլորն առողջական խնդիրներ ունեն:

Լիպարիտ Սիմոնյանը հավելեց, որ դատավարության ընթացքում ոստիկանության տուժած աշխատակիցներն ի դեմս ամբաստանյալների իրենց վիրավորողներին չեն ճանաչել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ