News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը կրճատել են Կատարին ուղղված պահանջների ցանկը եւ դրանք կատարելու կոչ արել՝ առանց հստակ ժամկետներ նշելու։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ արաբական երկրները 13 մանրամասն պահանջների փոխարեն 6 ընդհանուր «սկզբունք» են ներկայացրել։ «Անկասկած, բոլորս կողմ ենք փոխզիջմանը, բայց տվյալ վեց սկզբունքի հետ կապված փոխզիջում չի լինի»,- ասել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդալլահ ալ-Մուաալիմին։

Նշվում է, որ նոր ցանկում բացակայում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը փակելու, իսլամական կազմակերպությունների բոլոր անդամներին Կատարից արտաքսելու պահանջը։ Այս անգամ արաբական երկրները «սկզբունքների» իրագործման ժամկետներ չեն սահմանել՝ ընդգծելով, որ դրանք ավելի ընդլայնված բնույթ են կրում։

Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Կատարի ներկայացուցիչը հայտարարել է, որ արաբական պետություններն այդ քայլին դիմել են հեղինակությունը պահպանելու նպատակով՝ միջազգային հանրության կողմից ճնշման ենթարկվելու պայմաններում։ Նա, սակայն, համաձայնել է իրավիճակը հարթել տարածաշրջանի միջնորդ պետությունների օգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ