News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 17-ին «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի դանակահարության մեջ կասկածվող 34-ամյա Հրանտ Հ.-ին, NEWS.am-ի տեղեկություններով բերման են ենթարկել, ապա ստորագրությամբ ազատ արձակել մինչեւ դատաբժշկական փորձաքննությունների ավարտը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի տնօրեն 70-ամյա Ռուբեն Պողոսյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնել են, որ տուժողի մոտ առկա է եղել առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ: Նրան անմիջապես տեղափոխել են վիրահատարան, որտեղ օգնություն են ցուցաբերել դիմածնոտային վիրաբույժները եւ այլ նեղ մասնագետներ: «Նրա վիճակը ծանրանում էր արյան մեծ կորստի պատճառով, որի հետեւանքով նրա մոտ զարգացել էր կրկնակի ծանր ինֆարկտ»,-հայտնել են հիվանդանոցից՝ հավելելով, որ այս պահին Ռուբեն Պողոսյանի վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր:

Նախնական տեղեկություններով՝ հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սոչի չվերթի կործանումից 18 տարի է անցել
113 մահացածների թվում են Հայաստանի 85, Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայից մի կին և Վրաստանից մի տղամարդ...
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Ամենաշատ