News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր ծրագրեր են մշակվում Արցախում նռան եւ մեղրի արտադրության ծավալները մեծացնելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է հիմնադրամի պատրաստակամությունը արցախյան ընկերություններին ներդրումային եւ արտահանման հարցերում աջակցելու գործում: Նա կարեւորել է կառույցի հետ ԱՀ համապատասխան մարմինների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման եւ փորձի փոխանակման նպատակով:

Ա. Հարությունյանն առաջարկել է, արտահանման արդյունավետությունը բարձրացնելու եւ համապատասխան ծավալներ ապահովելու համար, զբաղվել նաեւ որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ, որպեսզի մի քանի ընկերություններ հնարավորություն ունենան միեւնույն ապրանքանիշի տակ արտադրանք թողարկել: «Կարծում եմ՝ նման հնարավորության դեպքում վերամշակող ընկերությունները կարող են ավելի արդյունավետ աշխատել, քանի որ առանձին-առանձին հաճախ դժվարանում են արտահանման համառ ապահովել պահանջվող մեծ ծավալները»,- ասել է վարչապետը:

Ա. Հարությունյանն ուշադրություն է հրավիրել նաեւ կառավարության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ նոր ծրագրեր են մշակվում Արցախում նռան եւ մեղրի արտադրության ծավալների մեծացումը խթանելու ուղղությամբ: Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ կատարված գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական կլիման եւ բուսածածկն ապահովում են նշված երկու ապրանքների որակյալ արտադրությունը:

Արմեն Ավակ Ավակյանը վարչապետին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտադրելով, որ ներկայումս հիմնադրամն իր աջակցության ծրագրերում ընդգրկում է արտահանման ուղղվածություն ունեցող արցախյան ընկերություններին: Նրա խոսքով՝ արդեն որոշ կազմակերպություններ ընդգրկվել են հայաստանյան եւ միջազգային ցուցահանդեսներում եւ գործարար համաժողովներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել արցախյան ընկերությունների համար: Անդրադառնալով հանդիպման ընթացքում վարչապետի կողմից արված առաջարկություններին՝­ ՀԶՀ ղեկավարը նշել է, որ պատրաստ են գործնական քայլերի վերածել դրանք, քանի որ դրանք իսկապես կարող են լուրջ խթան հանդիսանալ փոքր ընկերությունների զարգացմանը: Արմեն Ավակ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել եւ խորացնել տեղի արտադրողների եւ Արցախի ներդրումային ու Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հետ համագործակցությունը՝ փորձի փոխանակման եւ փոխօգնության նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ