News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շուրջ երկու ժամ ընդմիջումից հետո «Սասնա ծռերի» խմբի 14 անդամների գործով  արտագնա դատական նիստը քիչ առաջ վերսկսվեց եւ կրկին ընդմիջվեց: Ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ դատավորի կողմից ամբաստանյալների եւ պաշտպանների իրավունքները խախտվել են եւ պաշտպաններն այլեւս չեն ցանկանում մասնակցել դատական նիստին:

«Առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու եւ խորհրդակցական սենյակ գնալու մեր գործընկերների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց: Բացի այդ, լրացել է Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի նկատամամբ կիրառված ապօրինի սանկցիայի ժամկետը, սակայն, նրանք դատարանի դահլիճ չեն բերվել: Այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել հեռանալ նիստերի դահլիճից, մինչեւ դատարանը չապահովի անաչառ վերաբերմունք մեր եւ մեր ամբաստանյալների նկատմամբ: Այս հայտարարության տակ ստորագրել են պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Դավիթ Գյուրջյանը, Հրանտ Գեւորգյանը, Երվանդ Վարոսյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Հայրապետյանը, Ջուվանովան»,-ասաց պաշտպանը, որից հետո բոլոր պաշտպանները լքեցին նիստերի դահլիճըց:

Նիստերի դահլիճում գտնվող «Սասնա ծռերի» խմբի հարազատները եւս բոյկոտեցին նիստը եւ լքեցին դահլիճը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակացական սենյակ` պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

 Նշենք, որ այսօր նիստերի դահլիճ չեն բերվել Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը, դատարանը նրանց նկատամամբ դատական սանկցիա էր կիրառել եւ հեռացրել նիստերի դահլիճից վեց ժամով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ