News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ֆիրդուսի  բնակիչները երեկ՝ հուլիսի 18-ին, նամակ էին ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ եւ պահանջել, որ Ֆիրդուսում առեւտուրը շարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չհամաձայնեն փոխհատուցել իրենց տարածքների վարձակալության գումարը: Այսօր՝ հուլիսի 19-ին,  նրանք խումբ ձեւավորեցին եւ գնացին նախագահի նստավայր՝ պահանջելու նամակի պատասխանը եւ հարցնելու, թե ինչո՞ւ է այսօր «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածք տեխնիկա մտել:

Նախագահականի մոտ ոստիկանների միջնորդությամբ ֆիրդուսցիների հետ հանդիպման եկավ  նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ներսես Մինասյանը, որի միջնորդությամբ էլ նախագահականում ընդունեցին բնակիչներից երկուսին:

Վերադարձին բնակչուհիներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ հանդիպել են նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանին: Վերջինը պատասխանել է, որ Ֆիրդուսի տարածքը քանդելու խնդիրը Երեւանի քաղաքապետարանի իրավասության ներքո է: Բնակչուհին շեշտել է, որ քաղաքապետարանին ուղղված նույն պահանջով նամակը մնացել է անպատասխան, այդ պատճառով էլ նամակ են գրել նախագահական: Աշխատակիցը բնակիչներին պատասխանել է, որ նրանց նամակը, անշուշտ, ուսումնասիրվելու էր, բայց քանի որ այսօր արդեն տեխնիկա են բերել, հենց այսօր էլ կուսումնասիրեն նամակը եւ կպատասխանեն: Բնակիչները սպասում են:

Նշենք, սակայն, որ մինչ նախագահականում տեղի էր ունենում այս հանդիպումը, տեխնիկան մտել է Ֆիրդուսի տոնավաճառի տարածք եւ քանդում է այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ