News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ն ցույց է տալիս իր երկերեսանիությունը, փոխանցում է IRNA գործակալությունը:

«Մի կողմից նրանք Կոնգրեսին պաշտոնական զեկույց են ներկայացնում, որ Իրանը կատարում է իր պարտականությունները, ինչի պատճառով ստիպված են հարգել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) եւ չեն կարող խախտել այն, մյուս կողմից՝ տարբեր պատճառներով փորձում են նոր պատժամիջոցնեեր սահմանել, որոնք հակասում են տրամաբանությանը, ՀԳՀԾ-ի ոգուն, ինչպես նաեւ հակակառուցողական են»,- ասել է Ռոհանին:

«Ամերիկացիները, ինչպես միշտ երկերեսանի վարքագիծ դրսեւորեցին»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Ռոհանիի խոսքով՝ Վաշինգտոնի իշխանությունները միջազգային պարտավորությունները կատարելիս անտեսում են որոշ համաձայնագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ