News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրավական առումով որեւէ խոցելի տեղ չկա, որ Բակո Սահակյանը ընտրվել է նախագահ; Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին,  ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով այն քննադատություններին, որ բակո Սահակյանը երրորդ անգամ առաջադրվելով՝ խախտել է Սահամանդրությունը։

«Կարծում եմ՝ հաղթել ենք բոլորս, որովհետեւ մեզ հաջողվել է միասնաբար անցկացնել քաղաքական կարեւոր մի գործընթաց, որի արդյունքում մենք ընտրեցինք Արցախի հանրապետության նախագահ։ Եւ 2018–ի սեպտեմբերից նա կիրականացնի իր լիազորությունները»,-ասել է նա:

ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ Բակո Սահակյանի վերընտրվելը Արցախի ժողովրդավարության նահանջն էր, Ղուլյանն ասել է.  «Չեմ կիսում այդ կարծիքը։ Տեղը չէ, որ քաղաքական բանավեճ բացենք։ Իրավական առումով որեւէ խոցելի տեղ չկա, եթե այդպիսի բաց լիներ, առաջին հերթին խորհրդարանում քաղաքական ուժերը եւ գործող նախագահը չէր տա համաձայնությունը, որ առաջադրվեր։ Պետք է Սահմանադրությունը ճիշտ կարդալ, ճիշտ ընկալել»:

Արցախի խորհրդարանի նախագահի խոսքով, մենք գործ ունենք երկու ժամանակահատվածում համաժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի հետ, որը սեպտեմբերին ավարտում է իր լիազորությունների ժամկետը եւ  արդեն սեպտեմբերից շարունակելու է որպես  խորհրդարանի կողմից ընտրված նախագահ։

Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման ժամկետին, որն ավարտվում է 2020 թվականին, Աշոտ Ղուլյանն ասել է՝ կարող է ցանկացած պահի այլ թեկնածու ընտրվել. «Նոր Սահմանադրությամբ ցանկացած պահի կարող են ԱԺ նախագահ ընտրել, բայց մի պայմանով, եթե կա նոր թեկնածու, որը  ստանալու է ձայների մեծամասնությունը»։

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում Բակո Սահակյանը երրորդ անգամ ընտրվել է  երկրի նախագահ: Նոր Սահմանադրությամբ սա անցումային փուլ է, իսկ արդեն 2020 թվականին տեղի կունենա Արցախի նախագահի համապետական ընտրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ