News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թաիլանդում, մարդկանց առեւտրի մասին գործով խոշորագույն դատավարության ընթացքում արդեն դատապարտվել են 103 մեղադրյալներից 38-ը։ Մոտ ժամանակներս ակնկալվում են նաեւ մյուս դատավճիռները, հայտնում է DW-ն։

Որոշ մեղադրյալներ մեղավոր են ճանաչվել ոչ միայն մարդկանց առեւտրի համար, այլեւ վերազգային կազմակերպված հանցավորության, մահացու ելքերով ապօրինի ազատազրկման ու բռնաբարությունների համար։

Բանգկոկում դատարանի առաջ կանգնածների շարքերում են բանակային գեներալ, բարձրաստիճան ոստիկանական սպաներ,  տեղային մակարդակի քաղաքական գործիչներ ու նրանց կապավորները Մյանմարից։ 103 մեղադրյալներին մեղադրում են հարեւան Մյանմարից մահմեդական փախստականների առեւանգելու ու  մինչեւ փրկագինը ստանալը Թաիլանդի ու Մյանմարի սահմանին ճամբարում սարսափելի պայմաններում նրանց պահելու մեջ։

Իշխանությունները հայտնաբերել էին հանցավոր խմբավորման հետքը 2015-ի սկզբին այն բանից հետո, երբ երկու երկրների սահմանին գտնվող ջունգլիներում հայտնաբերվել են տասնյակ զոհված փախստականների մարմիններով գերեզմանափոսեր։ Հետագայում քննիչները գտել էին ավելի քան 70 լքված ճամբարներ։ 2015-ի աշնանը սկսված դատավարությունը մռայլվել էր զանգվածային կտտանքներով, ականատեսների, թարգմանիչների ու քննչական մարմինների աշխատակիցների ահաբեկումով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ