News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր մասամբ ապամոնտաժել են «Ֆիրդուսի» շուկան: Չնայած շուկայում առեւտրով զբաղվողների բողոքին՝ կեսօրին ոստիկանական խմբերի աջակցությամբ քանդել են բետոնը՝ նշելով, թե կոյուղու գիծ են բացում։ Շուկայի աշխատակիցները փորձել են ընդդիմանալ, որի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ նրանց միջեւ։ Սակայն բողոքն ապարդյուն է  եղել, աշխատակիցները  ստիպված փակել են  տաղավարները, դադարեցրել առեւտուրը (ֆոտոռեպորտաժ)։ 

NEWS.am–ի հետ զրույցում առեւտրով զբաղվողները հայտարարել են, որ քաղաքապետարանը իրենց այլընտրանքային տարբերակ չի առաջարկել։  Քաղաքացիների մի մասը բողոքի ակցիան շարունակել է նախագահականի մոտ, սակայն որեւէ մեկը նրանց հետ չի հանդիպել։ Նրանք սպառնացել են բողոքի ցույցեր սկսել կառավարության եւ նախագահականի մոտ մինչեւ իրենց պահանջները կատարեն պատկան մարմինները։ Ամեն դեպքում, հայտնի չէր վաղը շարունակելու են աշխատել, թե հերթը հասնելու է տաղավարների ապամոնտաժմանը:

Ի դեպ, ֆիրդուսցիներն այսօր լրագրողների հետ զրույցում հատկապես նեղսրտել են, որ «ազգով–տակով» ընտրել են Տարոն Մարգարյանին եւ ՀՀԿ–ին, իսկ նրանք այսպես են պատասխանում։

Տպել
Ամենաշատ