News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների երկրորդ՝ «գաղտնի» հանդիպման թեմայով լրատվամիջոցների բազմաթիվ շահարկումները վկայում են այդ թեմայի նկատմամբ կառչածության մասին։ Այս մասին հուլիսի 19-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

« [G20] –ի առաջնորդներից յուրաքանչյուրը ազատ է ընթրիքի շրջանակում շփվել ում հետ ուզում է, ու այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Կան տասնյակ նման շփումներ, որոնք երբեք ու ոչ մի տեղ չեն գրանցվում»,- պարզաբանել է նա։

Դիվանագետի խոսքով, նրանք , ովքեր խոսում են այն մասին, որ Դոնալդ Թրամփը խախտել է արձանագրությունը՝ երկրորդ անգամ հանդիպելով Վլադիմիր Պուտինի հետ, ձգտում են վնասել ԱՄՆ նախագահի հեղինակությանը։ «Հասկանում եք, ստացվում է այնպես, որ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ որեւէ շփումների փաստն ինքնին ինչ-որ կրիմինալի է վերածվում»,- ասել է Ռյաբկովը։

Reuters–ը հայտնել էր, որ Համբուրգում «Մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ու Թրամփը եւս մեկ հանդիպում են ունեցել, որի մասին մինչ այդ չէր հաղորդվել։ The Washington Post թերթը նշել է, որ նախագահները եւս մեկ անգամ զրուցել են հուլիսի 7-ին ընթրիքի ժամանակ։ Նրանց զրույցը մոտ մեկ ժամ է տեւել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ