News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բահրեյնում կալանավորվել է կին ակտիվիստ՝ թվիթների պատճառով, որոնցում նա քննադատում էր իշխանությունների վերաբերմունքը կանանց իրավունքների նկատմամբ։ Նրան մեղադրում են ահաբեկչության մեջ, հայտնում է AFP-ը։

Էբթիզամ ալ Սաեխին կալանավորել են թագավորի ու Անվտանգության ազգային գործակալության հասցեին քննադատական թվիթներից հետո։ Նրան մեղադրել են «իրավապաշտպանի աշխատանքով քողարկված՝ Ժնեւում հիմնված Ալ Կարամ կառույցի հետ շփումների ու արտասահմանում Բահրեյնի կարգավիճակին վնասելու համար»։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները նախազգուշացնում են, որ Սաեխին կարող են կտտանքների ու բռնության ենթարկել կալանավայրում։ «Սաեխը խղճի բանտարկյալ է ու պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվի»,- համարում է Amnesty International-ի ներկայացուցիչ Սամախ Հադիդը։ «Նրան մեղադրելով ահաբեկչության մեջ՝ Բահրեյնի կառավարությունը փորձում է վախեցնել ու լռեցնել Բահրեյնի քաղաքացիական հասարակությանը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ