News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 15-16-ն այցելել է Իրանի Մազանդարան նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ռաբիֆալահ Ջալուդարի, փոխնահանգապետ Հասան Խեյրիանփուրի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իրանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, երկրի գործարար միջավայրը, ինչպես նաև հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մազանդարանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում դեսպան Թումանյանը հանդիպել է նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Իրանցի ձեռնարկատերերին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն Հայաստանում գործարար միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, երկրի ներդրումային քաղաքականության և իրականացվող ծրագրերի, հարկային և բանկային համակարգի, տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից գերակա հայտարարված տնտեսության ճյուղերի (ՏՏ և հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, դեղագործություն, զբոսաշրջություն և այլն) մասին:

Դեսպան Թումանյանն այցելել է նաև Մազանդարանի մի շարք ձեռնարկություններ:

Այցի ընթացքում դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է նահանգի կենտրոնական քաղաք Սարիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին: Հանդիպման մասնակիցների խնդրանքով դեսպան Թումանյանն անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ