News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին նշվում է հետաքրքիր ու դեռ երիտասարդ տոն՝ Տորթի միջազգային օրը, որը նվիրված է մարդկանց, երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամությանն ու խաղաղությանը։ Այն անցկացվում է «I CAKE YOU» այսինքն «Ես քեզ մոտ կգամ տորթով» կարգախոսով, ինչը ընդհանուր առմամբ տրամաբանական է, ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ տորթով ու թեյով է պետք տոնել խաղաղությունն ու բարեկամությունը։

Այդ «քաղցր» տոնի ակունքներում Սիրո Թագավորության «Միլանյան ակումբն» է եղել՝ ընկերների միություն, որի անդամները երաժիշտներ են, խոհարարներ ու այլ ստեղծագործող անհատներ։ Ու հենց այդ ստեղծագործական միությունն է 2009-ին սկսել համատեղ երաժշտական տորթերի ստեղծման ավանդույթը, որին հետագայում աջակցել են նաեւ այլ երկրները։

Տորթի օրը միջազգային մասշտաբով սկսել են նշել 2011-ի հուլիսի 20-ին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այս օրը թխվել է աշխարհի առաջին հավաքական «բազմազգ» խաղաղաստեղծ տորթը՝ դրա պատրաստմանը մասնակցել են այդ երկրներից բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց թխած տորթերի լուսանկարներն են ուղարկել տոնի կայքին։ Այդ բոլոր տորթերի չափսերը իրար են գումարվել ու արդյունքում աշխարհի առաջին հավաքական խաղաղաստեղծ տորթի սահմանները ընդգրկել են Եվրոպան, Ասիան, Ամերիկան ու Մերձավոր արեւելքը։ Ու այդ ժամանակվանից ի վեր՝ Տորթի օրը դարձել է ամենամյա քաղցր ավանդույթ, իսկ տարբեր երկրներից մասնակիցների քանակը շարունակում է տարեցտարի ավելանալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ