Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0.04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.10 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել են 0.08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.66 դոլարի։