News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական ընկկերությունների խումբը («GPM» կամ «Ընկերություն»),  Հայաստանում ընկերության ներկայացվածության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաեւ «Հանքագործի եւ մետալուրգի» մասնագիտական տոնի առթիվ անցկացրեց մի շարք տոնական միջոցառումներ:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ եւ Ագարակ քաղաքներում (Հայաստանի այն քաղաքներում, որտեղ ընկերությունը գործունեություն է իրականացնում) անցկացվեցին ընկերության աշխատակիցներին եւ երկարամյա գործընկերներին պատվոգրերով ու հուշամեդալներով  պարգեւատրելու արարողություններ: Լավագույն աշխատակիցները պարգեւատրվեցին մրցանակներով: Ընկերությունն` իր սոցիալական քաղաքականության շրջանակում, ըստ կարիքի` երեք համայնքներին նվիրեց տարբեր նշանակության տեխնիկա:

«Իմ մանկության քաղաքը» մանկական փառատոնի շրջանակում վերոնշյալ քաղաքներում կազմակերպվել էր մանկական ժամանցային ծրագիր, որտեղ մասնակցում էին սիրված մուլտֆիլմերի, հեքիաթների հերոսներ, մոդերատորներ, ծաղրածուներ եւ աճպարարներ, ովքեր երեխաներին զվարճացրեցին խաղերով եւ մրցույթներով: Տեղի արվեստի դպրոցների աշակերտները միջոցառման ընթացքում պատրաստեցին նկար մանկության քաղաքը» թեմայով: Աանցկացվեցին համերգներ, որոնց ընթացքում ելույթներ ունեցան տեղի երգի եւ պարի դպրոցների սաները: Լավագույն աշխատանքների հեղինակները նվերների արժանացան ընկերության կողմից:

Միջոցառումները` վերոնշյալ քաղաքներում, ավարտվեցին տոնական համերգով հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության համար բարի ավանդույթ է դարձել՝ նշել «Հանքագործի եւ մետալուրգի» օրը: Կարեւորելով այս մասնագիտությունը, Հայաստանում մենք արդեն երրորդ տարին է՝ նշում ենք այն միասին: Այս տարի նաեւ նշում ենք Ձեր երկրում մեր ընկերության 10-ամյա գործունեության հոբելյանը: Սա բավականին տպավորիչ ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք միասին վերապրել ենք եւ՛ ճգնաժամեր, եւ՛ վերելքներ, բայց արդյունավետորեն աշխատել ենք եւ միասին ստեղծել ենք բազմաթիվ դրական բաներ:

«Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակը կլինի նոր վերելքի ժամանակաշրջան ի բարօրություն երկրի եւ մեզ բոլորիս: Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում նորանոր նվաճումներ, քաջառողջություն եւ երջանկություն», - իր շնորհավորական խոսքում նշեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ