News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել Սիրիայի, այսպես կոչված, մեղմ ընդդիմությանը սպառազինության եւ ռազմական պատրաստվածության հարցում օգնություն ցուցաբերելու՝ ԿՀՎ-ի ծրագիրը։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Նշվում է, որ ծրագիրը գործել է 2013 թվականից եւ ստեղծվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ 2015 թվականին Սիրիայում Ռուսաստանի գործողություններից հետո ծրագրի արդյունավետությունը կասկածի տակ առնվեց։

Աղբյուրի խոսքով՝ Թրամփը ծրագիրը փակելու որոշում է կայացրել ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոյի եւ ազգային անվտանգության գծով իր խորհրդական Գերբերթ Մաքմասթերի հետ հանդիպումից հետո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ առաջնորդի առաջին հանդիպման նախօրեին։

ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրը նշել է, որ ծրագիրը փակելը նշանավորել է «Սիրիայում Պուտինի հաղթանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ