News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում հնարավոր կդառնա իշխանություններին հանրագիր ներկայացնել: «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» համապատասխան օրինագիծը հավանության արժանացավ կառավարության հուլիսի 20-ի նիստում:

Պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններին միջնորդագիր ներկայացնելու իրավունքը նախատեսված է Հայաստանի Սահմանադրության 53-րդ հոդվածով: Համապատասխան գերատեսչությունները այն պետք է քննարկեն մեկ ամսվա ընթացքում: Այս ժամկետը կարող է երկարաձգվել լրացուցիչ հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կամ միեւնույն հարցով մեկից ավելի միջնորդագրի առկայությամբ: Առանձին դեպքերում, երբ հարցի քննարկման համար աշխատանքային խումբ է ստեղծվում, քննարկման ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 6 ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ