News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բոլոր գերատեսչությունները չեն պետական ծառայությունները պատշաճ մակարդակով մատուցում: Հուլիսին 20-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ չի կարելի չնշել, որ ընդհանուր առմամբ տեղեկանքներ, թույլտվություններ եւ արտոնագրեր ստանալը ավելի հեշտ եւ արագ է դարձել: Անհրաժեշտ թույլտվությունների թիվը նվազել է 127-ից մինչեւ 85, իսկ 2016 թվականի հոկտեմբերին 67 պետական ծառայություններ մասնավոր հատվածին են փոխանցվել (փոստին եւ մի քանի բանկերի)՝ պետական ծառայություններին հավասար: Միեւնույն ժամանակ, այն ծառայությունների դեպքում, որոնք միայն պետությունն է տրամադրում, մի շարք հարցեր են ծագում՝ ձգձգումներ եւ վարչական ձեւական պահանջներով ճնշում:

Կարապետյանը գործադիր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել լիցենզիաների, թույլտվությունների, արտոնագրերի եւ այլնի տրամադրման ժամկետների հստակեցման վերաբերյալ, ինչպես նաեւ ընթացակարգերի պարզեցման, մեկ պատուհանի սկզբունքի ներդրման, իսկ հնարավորության դեպքում հենց փաստաթղթերի թվի կրճատման վերաբերյալ: «Մենք չենք ցանկանում անվանական նշել, թե հատկապես որ գերատեսչություններում է իրավիճակը վատ: Նրանք իրենք դա գիտեն»,- նշեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ