News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 20-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործում հանրային պաշտպաններ ներգրավելու վերաբերյալ որոշում կայացնելու: Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է, որ  ամբաստանյալներից Թորոս Թորոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն արդեն երկար ժամանակ չի ներկայանում նիստերին, որից հետո ամբաստանյալի կարծիքն է հարցրել՝ արդյոք ցանկանում է նոր պաշտպան ունենալ: Թորոս Թորոսյանը բացասական պատասխան է տվել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այնուհետեւ դիմել է ամբաստանյալներ Տիգրան Սարգսյանին եւ Թաթուլ Թամրազյանին՝ նշելով, որ նրանց շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանը եւս նիստերին չի ներկայանում եւ արդյոք նրանք ցանկանում են փոխել իրենց շահերի պաշտպանին: Ամբաստանյալները պատասխանել են, որ նոր պաշտպան չեն ուզում: Չնայած ամբաստանյալների այս պատասխանին, դատավորը որոշում է կայացրել հեռանալ խորհրդակցական սենյակ՝ հանրային պաշտպաններ ներգրավելու հարցը քննարկեու:

 «Սասնա ծռերի» պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը, դիմելով դատավորին, նշել է, որ  պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրել է դատարանին, թե ինչու չի կարող ներկայանալ դատական նիստին եւ այդ հիմքով դատարանը պետք է նիստը հետաձգեր, սակայն, հակառակն է անում՝ որոշում է հանրային պաշտպաններ ներգրավելու հարց քննարկել, այն դեպքում, երբ պաշտպանյալները չեն հրաժարվում իրենց պաշտպաններից:

«Լիպարիտ Սիմոնյանի բացակայությունը հարգելի է, այս հիմքով դուք իրավունք ունեիք նիստը հետաձգել, ոչ թե ամբաստանյալի կամքին հակառակ հանրային պաշտպան հրավիրել, ի վերջո հանրային պաշտպաններն էլ կամակատարներ չեն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ